Ֆրանսիան Բաքվին չի վաճառի զենք, որը կարող է օգտագործվել Արցախում. ԱԳՆ խոսնակ - RadioVan.fm

Онлайн

Ֆրանսիան Բաքվին չի վաճառի զենք, որը կարող է օգտագործվել Արցախում. ԱԳՆ խոսնակ

2019-07-04 14:18 , Политика, 1036

Ֆրանսիան Բաքվին չի վաճառի զենք, որը կարող է օգտագործվել Արցախում. ԱԳՆ խոսնակ

Ռազմարդյունաբերական ոլորտում Ֆրանսիա-Ադրբեջան համագործակցությունը մշտապես հայկական կողմի ուշադրության կենտրոնում է: Այդ մասին այօր հրավիրված ճեպազրույցում ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Դեռևս փետրվարի 5-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող կոմիտեի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ Էմանուել Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան, ի տարբերություն այլ պետությունների, միակ երկիրն է, որը խստորեն պահպանում է էմբարգոյի իր պարտականությունները, և որ Ֆրանսիան երբևէ Ադրբեջանին չի վաճառի այնպիսի զենք, որը կարող է օգտագործվել Արցախում»,-նշել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության մամլո խոսնակը:

Աննա Նաղդալյանի վստահեցմամբ՝ տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հարցը Հայաստանը մշտապես բարձրացնում է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:

Лента

Рекомендуем посмотреть