Հայաստանի և Արցախի արտգործնախարարները արցախյան հիմնախնդրով կանոնավոր խորհրդակցություններ կանցկացնեն - RadioVan.fm

Онлайн

Հայաստանի և Արցախի արտգործնախարարները արցախյան հիմնախնդրով կանոնավոր խորհրդակցություններ կանցկացնեն

2019-07-05 17:19 , Политика, 1321

Հայաստանի և Արցախի արտգործնախարարները արցախյան հիմնախնդրով կանոնավոր խորհրդակցություններ կանցկացնեն

Աշխատանքային այցով Արցախի հանրապետությունում գտնվող Հայաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր հանդիպել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ։

ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարևորել է նման ձևաչափով կանոնավոր հանդիպումների անցկացումը։

«Սա արտահայտում է մեր գերակա նպատակը. Լեռնային Ղարաբաղի ներգրավվածության ամրապնդումը, որի ապահովումն առաջին օրվանից եղել է մեր նպատակը։ Սա շատ պրակտիկ, պրագմատիկ նպատակ է, որովհետև եթե մենք իրապես ցանկանում ենք խաղաղ կարգավորման մեջ գործնական շարժում, այս հիմնախնդրի հիմնական սուբյեկտի ներգրավվածությունը մնում է կարևոր»,-նշել է Զոհրաբ Մնացականյանը:

Հանդիպման ավարտին Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ստորագրել են Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների պլան, որը նախատեսում է 2019-2020 թթ. անցկացնել կանոնավոր խորհրդակցություններ արցախյան հիմնախնդրի և արտաքին քաղաքական հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Արտգործնախարարները նաև ճեպազրույց են ունեցել լրագրողների հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть