«Մեծ էր նրա ավանդն Արցախի շահերի պաշտպանության գործում»․ Բակո Սահակյանը ցավակցել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի ընտանիքին - RadioVan.fm

Онлайн

«Մեծ էր նրա ավանդն Արցախի շահերի պաշտպանության գործում»․ Բակո Սահակյանը ցավակցել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի ընտանիքին

2019-07-08 17:25 , Политика, 1424

«Մեծ էր նրա ավանդն Արցախի շահերի պաշտպանության գործում»․ Բակո Սահակյանը ցավակցել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան  Արման Կիրակոսյանի ընտանիքին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հուլիսի 8-ին, ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանի ընտանիքին:

Հեռագրում ասված է.

«Խոր ցավով տեղեկացա Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Ջոնի Կիրակոսյանի վաղաժամ մահվան մասին: Արման Կիրակոսյանը հայ լավագույն դիվանագետներից էր, մարդ, որը, զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ ՀՀ արտգործնախարարության կենտրոնական ապարատում և դիվանագիտական առաքելություններում, իրեն դրսևորել է որպես փորձառու, բանիմաց, հմուտ մասնագետ, պարկեշտ և հայրենասեր անձնավորություն:

Մեծ էր նրա ավանդն Արցախի շահերի պաշտպանության, տարբեր միջազգային հարթակներում մեր հանրապետության մասին ճշմարտացի տեղեկատվության ներկայացման գործում: Արման Կիրակոսյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում:

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում եմ տոկունություն ու ոգու կորով»:

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան 63-ամյա Արման Կիրակոսյանը մահացել է շաբաթ օրը՝ հուլիսի 6-ին։

Лента

Рекомендуем посмотреть