«Հայաստանում ձեր պլանը չի աշխատի». ՌԴ ԱԳՆ խոսնակը՝ Հայաստան ուղևորվողներին - RadioVan.fm

Онлайн

«Հայաստանում ձեր պլանը չի աշխատի». ՌԴ ԱԳՆ խոսնակը՝ Հայաստան ուղևորվողներին

2019-07-09 17:06 , Общество, 1678

«Հայաստանում ձեր պլանը չի աշխատի». ՌԴ ԱԳՆ խոսնակը՝ Հայաստան ուղևորվողներին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության (ՌԴ ԱԳՆ) մամուլի խոսնակ Մարիա Զախարովան գործնական խորհուրդ է տվել Հայաստան ուղևորվողներին։

«Մեկ գործնական խորհուրդ նրանց, ովքեր ուղևորվում են Հայաստան՝ իրենց ընկերների մոտ կամ հանգստանալու: Ամեն անգամ սեղան նստելիս առնվազն մեկ ժամ ավելի նկատի ունեցեք, հակառակ դեպքում՝ ձեր պլանը չի աշխատի: Զարմանալի հյուրընկալություն և սիրալիրություն: Ի՞նչ եք ուզում այն երկրից, որտեղ նապոլեոնի մեկ կտորը համարժեք է մի ամբողջ տորթի»,- գրել է Զախարովան ֆեյսբուքյան իր էջում:

Лента

Рекомендуем посмотреть