Ոստիկանները բերման են ենթարկել 60-ամյա «գրքի գողին» - RadioVan.fm

Онлайн

Ոստիկանները բերման են ենթարկել 60-ամյա «գրքի գողին»

2019-07-09 18:36 , Право, 1224

Ոստիկանները բերման են ենթարկել 60-ամյա «գրքի գողին»

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 8-ին, երեկոյան ութին, Մաշտոցի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով Առաքելյան փողոցի իր տնից բերման են ենթարկել 60-ամյա մի տղամարդու:

Նա տվել է խոստովանական բացատրություն, որ հուլիսի 7-ին մետաղյա ձողով կոտրելով հարևան տան դարպասի փականը՝ մտել ու գողացել է տարբեր տեսակի գրքեր:

Վնասի չափը պարզվում է:

Նախապատրաստվում են նյութեր:

Лента

Рекомендуем посмотреть