Онлайн

Հանրային տրանսպորտը ինտենսիվ կաշխատի․ քաղաքապետարանը՝ մետրոյի աշխատանքի ժամանակավոր դադարեցման այլըտրանքով

2019-07-10 17:08 , Общество, 157

Հանրային տրանսպորտը ինտենսիվ կաշխատի․ քաղաքապետարանը՝ մետրոյի աշխատանքի ժամանակավոր դադարեցման այլըտրանքով

Մայրաքաղաքաում էլէկտրաէներգիայի խափանումների հետևանքով քաղաքացիների տեղաշարժման սահմանափակումների վերացման առնչությամբ հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։

Հաղորդվում է, որ հոսանքազրկման պատճառով Երևանի մետրոպոլիտենի աշխատանքի ժամանակավոր դադարեցումից հետո մայրաքաղաքում ուղևորահոսքերը կառավարելու նպատակով հանրային տրանսպորտի երթուղիներում առկա շարժակազմերի աշխատանքի ինտենսիվությունը ավելացվել է։

Նշենք՝ հանրապետությունում արձանագրված hոսանքի ընդհատման պատճառով մետրոպոլիտենի ամբողջ երկայնքով էլեկտրաէներգիայի մատակարարումը ընդհատվել է: Որոշ հատվածներում գնացքները մնացել են թունելներում: Այնուհետև հոսանքը մասամբ վերականգնվել է, երթուղու մեջ գտնվող գնացքները մոտեցել են կայարաններին, որտեղ ուղևորները տարհանվել են: Մինչև հոսանքի հետ կապված խնդիրների կարգավորումը՝ Մետրոպոլիտենի աշխատանքը կասեցվել է։

Лента

Рекомендуем посмотреть