Անդրեա Վիկտորինին կփոխարինի ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին - RadioVan.fm

Онлайн

Անդրեա Վիկտորինին կփոխարինի ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

2019-07-10 18:00 , Политика, 1228

Անդրեա Վիկտորինին կփոխարինի ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Անդրեա Վիկտորինիին առաջադրել է որպես Հայաստանում ԵՄ նոր դեսպան։

Այս մասին հայտնում է ԵՄ պաշտոնական կայքը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից դեսպանի հավատարմագրերն ընդունելուց հետո նա կփոխարինի ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին։

Անդրեա Վիկտորինն այս պահին զբաղեցնում է Բելառուսում ԵՄ դեսպանի պաշտոնը:

Лента

Рекомендуем посмотреть