«Կուսակցականացումը նոր դիմագիծ է ընդունում». պատգամավոր - RadioVan.fm

Онлайн

«Կուսակցականացումը նոր դիմագիծ է ընդունում». պատգամավոր

2016-07-04 00:00 , Политика, 1054

«Կուսակցականացումը նոր դիմագիծ է ընդունում». պատգամավոր

Հայաստանում կուսակցականացումը նոր դիմագիծ է ընդունում,-այս դիտարկումն այսօր լրագրողների հետ հանդիպմանն արել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանը: Նրա խոսքով՝ այն քաղաքական գործիչները, որոնք նախկինում այլ կուսակցության անդամներ էին, այսօր վերագնահատելով իրենց արժեհամակարգը, կուսակացական դիրքորոշումը՝ կա՛մ ստեղծում են նոր կուսակցություն, կա՛մ անդամագրվում են այլ կուսակցությունների: Պատգամավորի համոզմամբ՝ կառավարման կիսանախագահականից խորհրդարանական համակարգին անցման արդյունքում քաղաքական դաշտը կմաղվի ու այս պահին գրանցված շուրջ 80 կուսակցություններից, որոնցից շատերի անվանումներն, ըստ Եսայանի, նույնիսկ թվարկել չենք կարող, գաղափարական պայքարում կզիջեն: Այս եւ այլ թեմաների վերաբերյալ մանրամասները՝ լուրերի այս թողարկմանը.

Лента

Рекомендуем посмотреть