Ընթացիկ տարում 29 զինծառայող է մահացել - RadioVan.fm

Онлайн

Ընթացիկ տարում 29 զինծառայող է մահացել

2019-07-12 16:14 , Право, 1330

Ընթացիկ տարում 29 զինծառայող է մահացել

Հայաստանի զինված ուժերում և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է 29 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 8-ը՝ ժամկետային զինծառայող, 13-ը՝ պայմանագրային զինծառայող, 3-ը՝ ենթասպա և 5 սպա:

«29-ը զինծառայողներից 11-ի մահվան դեպքերը կապված են եղել զինվորական ծառայություն անցնելու հետ, 18-ինը՝ տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում:

2018թ. նույն ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում արձանագրվել էր 31 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 19-ը՝ զինվորական ծառայություն անցնելու հետ կապված, 12-ը՝ վերջինիս հետ չկապված:

Այսինքն ընդհանուր մահվան դեպքերը նվազել են 2-ով, զինվորական ծառայություն անցնելու հետ կապված դեպքերը՝ 8-ով կամ 42 տոկոսով, իսկ զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում մահվան դեպքերը, ցավոք, ավելացել են 6-ով կամ 50 տոկոսով»,-ֆեյսբուքյան գրառմամբ մանրամասնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Նա միաժամանակ ներկայացրել է զինվորական ծառայություն անցնելու հետ կապված ընթացիկ տարում արձանագրված մահվան դեպքերը՝ ըստ պատճառների՝ դրանք համադրելով 2018-ի հետ․

• 2-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանության հետևանքով (2018թ.1-ին կիսամյակին՝ 5),

• 3-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետևանքով (6),

• 0-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով (1),

• 1-ը՝ հիվանդությունից (2),

• 0-ը՝ ականի պայթյունից (1),

• 3-ը՝ սպանության հետևանքով (1),

• 1-ը դժբախտ պատահարից (1),

• 1-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարներից (1),

• 0-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետևանքով (1):

Զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում մահվան դեպքերի պատճառները հետևյալներն են՝ համադրված նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ առաջին կիսամյակում արձանագրված վիճակի հետ.

• 10-ը՝ ծառայության հետ չկապված ավտովթարներից (2018թ.1-ին կիսամյակում՝ 6),

• 7-ը՝ հիվանդությունից (5),

• 0-ը՝ դժբախտ պատահարներից (1),

• 1-ը՝ ինքնասպանություն և ինքնասպանության հասցնել (0)։

Лента

Рекомендуем посмотреть