Онлайн

Խնամակալը տարեցների բանկային քարտերով գումար է կանխիկացրել․ ՀՀ ոստիկանություն

2019-07-12 17:14 , Право, 194

Խնամակալը տարեցների բանկային քարտերով գումար է կանխիկացրել․ ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանության օպերատիվ ամփոփագրերից տեղեկանում ենք, որ նախօրեին՝հուլիսի 11-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Լվովյան փողոցի 1-ին շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Կոտայքի մարզի 47-ամյա մի բնակչուհու:

Պարզվել է, որ նա որպես խնամակալ գտնվելով տարեց մի տղամարդու բնակարանում՝ հուլիսի 4-ին, ժամը 14.00-ին, օգտվելով վերջինիս և նրա կնոջ անուշադրությունից, բնակարանից վերցրել է բանկային քարտեր և նույն օրը Լվովյան փողոցի բանկոմատից յուրաքանչյուր քարտից կանխիկացրել 40.000 դրամ:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

Лента

Рекомендуем посмотреть