ԱԺ բակում այսօր երեկոյան կկայանա Տիգրան Մանսուրյանի «Երևան» ստեղծագործության պրեմիերան․ քաղաքացիներին սիրով սպասում են - RadioVan.fm

Онлайн

ԱԺ բակում այսօր երեկոյան կկայանա Տիգրան Մանսուրյանի «Երևան» ստեղծագործության պրեմիերան․ քաղաքացիներին սիրով սպասում են

2019-07-12 17:58 , Культура, Шоу бизнес, 2268

ԱԺ բակում այսօր երեկոյան կկայանա Տիգրան Մանսուրյանի «Երևան» ստեղծագործության պրեմիերան․ քաղաքացիներին սիրով սպասում են

ՀՀ Ազգային ժողովը (ԱԺ) և Երևանի քաղաքապետարանը «Երևանյան ամառ 2019» ծրագրի շրջանակում այսօր՝ հուլիսի 12-ին, ժամը 20:30-ին, հրավիրում են Հայաստանի Հանրապետության խորհրդարանի այգի` ներկա գտնվելու «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի բացառիկ համերգին:

Քաղաքապետարանից վստահեցնում են՝ Երևանի երաժշտական և արվեստի 25 դպրոցների շուրջ 300 սաներից կազմված նվագախումբն ու երգչախումբը հանդես կգան համերգային հետաքրքիր ծրագրով:

Սիմֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ, կկատարեն բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։

Երեկոյի ընթացքում առաջին անգամ կհնչի մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Երևան» ստեղծագործությունը, որը գրվել է հատուկ նվագախմբի համար: Խոսքերի հեղինակը Կարեն Անտաշյանն է:

ՀՀ Ազգային ժողովից ընդգծում են՝ համերգի, որը նվիրվում է Կոմիտասի 150 և Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյաններին, մուտքը ազատ է։

«Սիրով սպասում ենք Ձեզ»,-ասված է ՀՀ ԱԺ լրատվության վարչության տարածած հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть