«Սահմանադրությունը մարդկության պատմության մեջ կարելի է դասել այն հայտնագորոծությունների թվին, որոնք էապես փոխել են մարդկանց կյանքի որակը: Այն պետականության կերտման ամենաիդեալական միջոցն է, իսկ գլոբալ առումով՝ համաշխարհային քաղաքակրթության կերտման ամենահզոր միջոցը»,-այս դիտարկումն այսօր՝ ՀՀ Սահմանադրության օրվա առիթով լրագրողների հետ հանդիպմանն արել է սահմանադրագետ Վարդան Այվազյանը, ում խոսքով ի տարբերություն մեր երկրի՝ աշխարհի բոլոր երկրներում Սահմանադրության ընդունման օրը տոն է քաղաքացիների համար: Սեփական հարցախույզով փորձեցինք պարզել՝ տոն համարու՞մ են արդյոք մեր համաքաղաքացիները ՀՀ պետական տոների ցանկում ներառված Սահմադրության օրը: Մանրամասները՝ ռեպորտաժում.