Շարքային Բրոյանը բուժումը ստանալուց հետո «գնացել է անհայտ ուղղությամբ»՝ չներկայանալով զորամաս․ Ռազմական ոստիկանությունը փնտրում է - RadioVan.fm

Онлайн

Շարքային Բրոյանը բուժումը ստանալուց հետո «գնացել է անհայտ ուղղությամբ»՝ չներկայանալով զորամաս․ Ռազմական ոստիկանությունը փնտրում է

2019-07-15 17:48 , Право, 1414

Շարքային Բրոյանը բուժումը ստանալուց հետո «գնացել է անհայտ ուղղությամբ»՝ չներկայանալով զորամաս․ Ռազմական ոստիկանությունը փնտրում է

Զինծառայողը բուժումը ստանալուց և դուրս գրվելուց հետո չի ներկայանում զորամաս:

Այդ մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը։ Հաղորդվում է, որժամկետային զինծառայող, Նուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կոմիտե» հունիսի 6-ին տեղափոխված շարքային Յուրիկ Բրոյանին այսօր, զորամաս տեղափոխելու հեռախոսագիրն իրականացնելու նպատակով, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները բուժհաստատությունում չեն գտել, զինծառայողը դուրս է գրվել հիվանդանոցից և գնացել անհայտ ուղղությամբ:

Ռազմական ոստիկանությունը կապ է հաստատել զինծառայողի մոր հետ: Վերջինս պատասխանել է, որ որդին չի պատրաստվում ներկայանալ զորամաս:

Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում զինծառայողին զորամաս վերադարձնելու ուղղությամբ։

Лента

Рекомендуем посмотреть