Մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը հայտնել է Կինեմատոգրաֆիստների միությունից դուրս գալու որոշման մասին - RadioVan.fm

Онлайн

Մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը հայտնել է Կինեմատոգրաֆիստների միությունից դուրս գալու որոշման մասին

2019-07-15 20:23 , Культура, Шоу бизнес, 1375

Մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը հայտնել է Կինեմատոգրաֆիստների միությունից դուրս գալու որոշման մասին

Մուլտիպլիկատոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցը և նրա մայրը` ռեժիսոր, նկարիչ, սցենարիստ Լյուդմիլա Սահակյանցը հայտնել են Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունից դուրս գալու որոշման մասին: Նրանք պատճառաբանում են, որ չեն ցանկանում լինել մի կառույցի անդամ, որի նախագահը Հարություն Խաչատրյանն է:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Դավիթ Սահակյանցն ասաց, որ այս տարի դիտել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում ներկայացված ֆիլմեր, որոնք, մեղմ ասած, իրեն դուր չեն եկել: «Ցուցադրվել են ադրբեջանական, թուրքական կինոնկարներ: Անդրադարձ կար նաև տրանսգենդեր երևույթին: Այդֆիլմն անգամ մրցանակի է արժանացել: Նմանատիպ ֆիլմեր նախկինում էլ են ներկայացվել, բայց ամեն տարի հնարավորություն կար կանխել դրանց ցուցադրումը: Այս տարի այդպես չեղավ»,- շեշտեց Սահակյանցը:

Նա ընդգծեց, որ տարբեր կինոփառատոններում նմանատիպ կինոնկարներ ցուցադրելն ասես նորաձև է դարձել:

«Կինոփառատոններում կան պայմաններ. մրցանակի արժանանալու համար պետք է նկարահանել նմանատիպ թեմաներ բարձրաձայնող ֆիլմեր: Ըստ իս` դա արվեստի հետ ոչ մի կապ չունի»,- նշեց Սահակյանցը:

Մուլտիպլիկատորը բացառում է վերադառնալ կինոմիություն անգամ Հարություն Խաչատրյանի հետ զրուցելու դեպքում: Նա հավելեց, որ առավոտվանից տարբերլրատվամիջոցներից են իրեն զանգահարել` փորձելով հասկանալ նման որոշում կայացնելու պատճառը, սակայն կինոմիությունից իրեն ոչ մի զանգ չի եղել:

Лента

Рекомендуем посмотреть