Տեսողական պատրանք՝ վարորդներին․ Երևանում 3D հետիոտնային անցում է գծվել - RadioVan.fm

Онлайн

Տեսողական պատրանք՝ վարորդներին․ Երևանում 3D հետիոտնային անցում է գծվել

2019-07-16 12:45 , Общество, 1354

Տեսողական պատրանք՝ վարորդներին․ Երևանում 3D հետիոտնային անցում է գծվել

Երեւանում 3D հետիոտնային անցում է գծվում: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամաբ տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«#ԱնվտանգԵրթեւեկություն

Երևանում 3D հետիոտնային անցում է գծվում, առայժմ՝ փորձնական, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա՝ բանկի դիմաց։ 3D անցումը կիրառվում է շատ քաղաքներում, այն վարորդի համար տեսողական պատրանք է ստեղծում, որ դիմացը արգելք կա, ինչը ստիպում է նվազեցնել արագությունը։ Շնորհակալություն Հովսեփ Կուբատյանին՝ գիշերվա կեսին ֆոտո անելու համար»,-գրել է Հակոբ Կարապետյանը՝ հրապարակելով նաև լուսանկարներ։

Лента

Рекомендуем посмотреть