Ջեքի Կանչելյան Սփիր․ «Երկիրը ժողովրդական ուղով առաջ տանելը հսկայական մարտահրավեր է, և Հայաստանն այն հաջողությամբ հաղթահարում է» - RadioVan.fm

Онлайн

Ջեքի Կանչելյան Սփիր․ «Երկիրը ժողովրդական ուղով առաջ տանելը հսկայական մարտահրավեր է, և Հայաստանն այն հաջողությամբ հաղթահարում է»

2019-07-16 18:52 , Политика, 1378

Ջեքի Կանչելյան Սփիր․ «Երկիրը ժողովրդական ուղով առաջ տանելը հսկայական մարտահրավեր է, և Հայաստանն այն հաջողությամբ հաղթահարում է»

«Երկիրը ժողովրդական ուղով առաջ տանելը հսկայական մարտահրավեր է, և ՀայաստանՆ այն հաջողությամբ հաղթահարում է», - «Ամերիկայի Ձայնի» հետ զրույցում ասաց հայկական արմատներ ունեցող ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Կանչելյան Սփիրը։

Նրա խոսքով, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից իր առաջարկով Հայաստանին հավելյալ 40 մլն ամերիկյան դոլար օգնություն հատկացնելու օրենսդրական փոփոխության ընդունումը կարևոր քայլ էր․

«Մենք փաստացի պարգևատրում ենք Հայաստանին՝ երկրում ժողովրդավարության զարգացմանն ուղղված այդ հսկայական թռիչքի համար։ Հույս ունեմ, որ սա ընդամենը սկիզբն է շատ ջերմ ու ամուր հարաբերությունների»։

Ջեքի Կանչելյան Սփիրի խոսքով, թավշյա հեղափոխությունը ժողովրդավարության և մարդու իրավունքների վրա հիմնված հայ-ամերկյան հարաբերությունների ամրապնդման նոր հեռանկարներ բացեց։ Վաշինգտոնում գիտակցում են Հայաստանի դժվարությունները, ավելացնում է կոնգրեսականը։

«Կարծում եմ, որ երկիրը բառացիորեն մեկ գիշերվա ընթացքում բռնատիրական իշխանությունից շատ ավելի ժողովրդավար դարձնելը՝ հսկայական մարտահրավեր է։ Ուստի, վարչապետ Փաշինյանի նկատմամբ ես հսկայական հարգանք եմ տածում», - նկատեց կոնգրեսականը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть