Ավինյանը Ուտոյկամանուին առաջարկել է Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանը փակ պահելու հարցի կարգավորման նպատակով քայլեր ձեռնարկել - RadioVan.fm

Онлайн

Ավինյանը Ուտոյկամանուին առաջարկել է Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանը փակ պահելու հարցի կարգավորման նպատակով քայլեր ձեռնարկել

2019-07-17 16:09 , Политика, 1268

Ավինյանը Ուտոյկամանուին առաջարկել է  Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանը փակ պահելու հարցի կարգավորման նպատակով քայլեր ձեռնարկել

«Հայաստանը ոչ միայն չունի անմիջական ելք դեպի ծով, այլև 4 սահմաններից 2-ը փակ են, հարցի կարգավորման համար գործնական քայլեր են պետք». այս հանգամանքի վրա ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ֆեկիտամոելոա Կատոա Ուտոյկամանուի ուշադրությունն է հրավիրել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Այս առումով փոխվարչապետն առաջարկել է տիկին Ուտոյկամանուին, ով նաև Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզիական զարգացող երկրների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատարն է, Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանը փակ պահելու հարցի կարգավորման նպատակով գործնական քայլեր ձեռնարկել։

Վերջինս, հայտնում են ՀՀ կառավարությունից, խոստացել է ուսումնասիրել բարձրաձայնված խնդիրները:

«Բացի այդ, Տիգրան Ավինյանը մտահոգություն հայտնեց Թուրքիայի կողմից Արաքս գետի ջրային ռեսուրսների օգտագործմամբ համալիր ջրամբարաշինության ծրագրերի վերաբերյալ։ Մատնանշվեց, որ վերոնշյալը ոչ միայն բացասաբար է ազդում Արաքսի ավազանից սնուցվող հողատարածքների վրա, այլև էականորեն խախտում է տարածաշրջանի հիդրոլոգիական և կենսոլորտային հավասարակշռությունը»,-հավելում են կառավարության լրատվության վարչությունից:

Лента

Рекомендуем посмотреть