Երևանում Ազգային մարզադաշտ կկառուցվի՝ միջազգային ստանդարտներով - RadioVan.fm

Онлайн

Երևանում Ազգային մարզադաշտ կկառուցվի՝ միջազգային ստանդարտներով

2019-07-18 15:04 , Спорт, 1520

Երևանում Ազգային մարզադաշտ կկառուցվի՝  միջազգային ստանդարտներով

Հայաստանում միջազգային ստանդարտներին համապատասխան Ազգային մարզադաշտը, ամենայն հավանականությամբ, կկառուցվի Երևանում։

Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը:

Փոխնախարարի տեղեկացմամբ՝ դեռևս ապրիլ ամսվա վերջին ԱՄՆ կատարած այցը, որի նպատակն է եղել տեղում բանակցություններ վարել հնարավոր ներդրողի հետ, պտուղներ է տվել։

«Ամերիկյան ներդրողն արդեն իսկ պաշտոնական առաջարկ է կազմել և ուղարկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Ներդրողը պատրաստ է մինչև 300 միլիոն դոլար ներդրում կատարել Հայաստանում ՈՒԵՖԱ-ի 4-րդ կարգի մարզադաշտ կառուցելու համար: Մարզադաշտը կունենա մոտավորապես 35-40 հազար նստատեղ, կբավարարի միջազգային ամենաբարձր ստանդարտներին»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշում է Լոռեցյանը:

Նրա խոսքով՝ մարզադաշտը կառուցվելու է Երևան համայնքի տարածքում, քանի որ ՈՒԵՖԱ-ի 4-րդ կարգի մարզադաշտ ունենալ Երևանից դուրս՝ նշանակում է հնարավորություն չունենալ ընդունել միջազգային ամենաբարձր մակարդակի հանդիպումներ, ինչպիսին են եվրոպական եզրափակիչները կամ Եվրոպայի առաջնության խաղերը:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть