Հուլիսի 15-իցօգոստոսի8-ը Ամիրյան փողոցում երթևեկը կկազմակերպվի ջրամատակարարման ցանցի շինարարությանը զուգահեռ։
«Մայրաքաղաքի Ամիրյան փողոցի հ.2.2/8 հասցեի («Էսջիայ Ինվեստ» ՍՊԸ) կարիքների համար ս.թ. հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 8-ը ներառյալ փողոցի երթևեկելի հատվածում կընթանան ջրամատակարարման, ջրահեռացման և հեղեղատար համակարգերի կառուցման աշխատանքներ»,-այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ այդ ընթացքում տրանսպորտային երթևեկությունը կկազմակերպվի ցանցի շինարարությանը զուգահեռ:
Քաղաքային իշխանությունները պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում են քաղաքացիների ներողամտությունը։