Հովիկ Աբրահամյանը վերջին 10 տարում երբևէ չի այցելել Մոնակո․ նախկին վարչապետի գրասենյակը հերքում է պահանջում - RadioVan.fm

Онлайн

Հովիկ Աբրահամյանը վերջին 10 տարում երբևէ չի այցելել Մոնակո․ նախկին վարչապետի գրասենյակը հերքում է պահանջում

2019-07-18 16:21 , Политика, 1109

Հովիկ Աբրահամյանը վերջին 10 տարում երբևէ չի այցելել Մոնակո․ նախկին վարչապետի գրասենյակը հերքում է պահանջում

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գրասենյակը հերքում է մամուլում տարածված տեղեկությունը, թե ԱԺ նախկին նախագահ և վարչապետ Հովիկ Աբրահամյանը, «վարչապետի պաշտոնում աշխատած շրջանում, մասնավոր այցով մեկնել է Մոնակո, Կազինոյում տանուլ տվել 9,5 մլն դոլար, որը Աբրահամյանը վճարել է իր անձնական քարտից»:

Հովիկ Աբրահամյանի գրասենյակը տարածած հաղորդագրությունում նշում է․

«Արձագանքելով զանգվածային լրատվության միջոցներում տարածված` «Ժամանակ» թերթի այսօր հրապարակած լրատվությանը, հարկ ենք համարում տեղեկացնել, որ այն ամբողջությամբ ապատեղեկատվություն է: Բավարարելով նշված լրատվամիջոցի հետաքրքրասիրությունը ՀՀ նախկին վարչապետ և նախկին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գործունեության հանդեպ` հարկ ենք համարում տեղեկացնել, որ պարոն Աբրահամյանը վերջին 10 տարում երբևէ չի այցելել լրատվամիոջոցի կողմից նշված վայր, առավել ևս ոչինչ տանուլ չի տվել և որևէ ակտիվ չի վաճառել: «Ժամանակ» թեթի խմբագրությունից պահանջում ենք հերքել թերթի 2018 թվականի հուլիսի 18-ի համարում հրապարկված «Մեկնել է Մոնակո» նյութը: ԶԼՄ-ներին կոչ ենք անում չտիրաժավորել զրպարտություն և սուտ պարունակող մանիպուլացիաները` մնալով մասնագիտական բարձրության վրա»:

Лента

Рекомендуем посмотреть