Սիսիանցին մահացել է անասնագոմի դռան բռնակին տեղադրած պայթուցիկից․ ՀՀ քննչական կոմիտեն՝ մանրամասներով - RadioVan.fm

Онлайн

Սիսիանցին մահացել է անասնագոմի դռան բռնակին տեղադրած պայթուցիկից․ ՀՀ քննչական կոմիտեն՝ մանրամասներով

2019-07-19 14:57 , Право, 1279

Սիսիանցին մահացել է անասնագոմի դռան բռնակին տեղադրած պայթուցիկից․ ՀՀ քննչական կոմիտեն՝ մանրամասներով

Սիսիանում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հրապարակել։

Ըստ տարածած տեղեկատվության, նախնական տվյալներով, 2019 թվականի հուլիսի 18-ին անհայտ անձը, ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ռազմամթերք հանդիսացող պայթուցիկ սարքը ձգալարի միջոցով բերելով մարտական դիրքի, տեղադրել է Սիսիան քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկի անասնագոմի հարակից միջանցքի մետաղական դռան բռնակի դրսի հատվածին, որի արդյունքում տարածքի սեփանակատերը՝ Սիսիան քաղաքի՝ 1945 թվականին ծնված բնակիչը, ժամը 05:40-ի սահմաններում անասուններին դուրս թողնելու նպատակով բացել է հիշյալ դուռը և առաջացած պայթյունից ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, դատավարական, օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Лента

Рекомендуем посмотреть