Պարզվել է Էրբիլում թուրք դիվանագետների վրա հարձակում կատարած անձի ինքնությունը․նա ձերբակալվել է - RadioVan.fm

Онлайн

Պարզվել է Էրբիլում թուրք դիվանագետների վրա հարձակում կատարած անձի ինքնությունը․նա ձերբակալվել է

2019-07-19 18:38 , Мир, 1418

Պարզվել է Էրբիլում թուրք դիվանագետների վրա հարձակում կատարած անձի ինքնությունը․նա ձերբակալվել է

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի Էրբիլ քաղաքում Թուրքիայի հյուպատոսության աշխատակցների վրա զինված hարձակում գործած անձի ինքնությունը պարզվել է: Նա 992թ. Դիարբեքիրում ծնված Մազլում Դաղն է, հայտնում է ermenihaber-ը, հղում անելով Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ոստիկանությունը: Ոստիկանության կողմից տարածված գրավոր հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.

«Հուլիսի 17-ին 3 մարդու կյանք խլած հարձակման դեպքի կապակցությամբ մեր աշխատանքները շարունակվում են: Մազլում Դաղի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել»:

Ըստ թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության՝ թուրք դիվանագետները հարձակման էին ենթարկվել ռեստորանում: Ըստ ռեստորանի սեփականատիրոջ՝ հարձակումն իրականացրած անձը քաղաքացիական հագուստով է եղել։ Հարձակվողն այնուհետև դիմել է փախուստի։ Էրբիլից այլ քաղաքներ տանող ճանապարհները փակվել էին։

Նշենք, որ հարձակման հետևանքով 3 թուրք դիվանագետ էր սպանվել։ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի պետնախարար Այդըն Մարուֆի կարծիքով այդ հարձակումն ունեցել է քաղաքական նպատակ:

Лента

Рекомендуем посмотреть