Հրդեհ՝ հնագույն Անիի ավերակների տարածքում - RadioVan.fm

Онлайн

Հրդեհ՝ հնագույն Անիի ավերակների տարածքում

2019-07-20 13:48 , Общество, 1154

Հրդեհ՝ հնագույն Անիի ավերակների տարածքում

Թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Անիի ավերակներում չոր խոտի բռնկման հետևանքով հրդեհ է առաջացել, որը քամու միջոցով տարածվել է և ընդլայնվել, գրում է ermenihaber-ը։

Անիի ավերակներում աշխատող անվտանգության աշխատակիցները իրենց ձեռքի տակ ունեցած միջոցներով փորձել են մարել կրակը։ Այնուհետև դեպքի վայր է ժամանել նաև հրշեջ ծառայությունը և ամբողջովին չեզոքացրել բռնկված հրդեհը։

Արդեն ավանդույթի համաձայն` թուրքական պետական լրատվամիջոցը Անին ներկայացնում է ոչ թե որպես հայկական մշակութային ժառանգություն, այլ՝ որպես «տարբեր քաղաքակրթությունների օրրան», որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում և որտեղ գտնվում են 11-12-րդ դարի իսլամական ճարտարապետության նմուշներ։

Թուրքական աղբյուրի հրապարակած նյութում Հայաստանի մասին հիշատակվում է միայն այնքանով, որ Անին գտնվում է Թուրքիա-Հայաստան սահմանին։

Лента

Рекомендуем посмотреть