Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Մինաս Ավետիսյանի որդու՝ Նարեկ Ավետիսյանի «Ջաջուռյան կտավներ» խորագրով ցուցահանդեսը - RadioVan.fm

Онлайн

Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Մինաս Ավետիսյանի որդու՝ Նարեկ Ավետիսյանի «Ջաջուռյան կտավներ» խորագրով ցուցահանդեսը  

2019-07-20 13:53 , Культура, Шоу бизнес, 1939

Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Մինաս Ավետիսյանի որդու՝ Նարեկ Ավետիսյանի «Ջաջուռյան կտավներ» խորագրով ցուցահանդեսը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 19-ին այցելել է գեղանկարիչ Նարեկ Ավետիսյանի ցուցահանդես, որը կրում է «Ջաջուռյան կտավներ» խորագիրը:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արմեն Սարգսյանը ծանոթացել է ներկայացված աշխատանքներին: Հանրապետության նախագահը գեղանկարչի հետ խոսել է նաև նրա հոր՝ սիրված նկարիչ Մինաս Ավետիսյանի ստեղծագործական գործունեության և հայկական գեղանկարչության պատմության մեջ նրա թողած անջնջելի հետքի մասին:

Նարեկ Ավետիսյանը պատմել է, որ ցուցահանդեսի կազմակերպման և ցուցադրված կտավների ստեղծման գործում մեծ է եղել նախագահ Արմեն Սարգսյանի ազդեցությունը, ով նախորդ տարի իր հոր՝ Մինաս Ավետիսյանի ծննդյան օրն այցելեց Մինասի տուն և իր արվեստանոց: «Այդ ժամանակ ես այս շարքից ընդամենը 4 կտավ էի նկարել: Նախագահը ոգևորեց ինձ: Այցը պարտավորեցնող էր, ուստի այս մեկ տարվա ընթացքում ավելի վստահ աշխատեցի», - պատմել է նա:

Նախագահ Սարգսյանը և Նարեկ Ավետիսյանը խոսել են գեղանկարչի առաջիկա ծրագրերի և անելիքների մասին:

Лента

Рекомендуем посмотреть