Երևանի տրանսպորտի սակագնի փոփոխության հարց չի քննարկվում - RadioVan.fm

Онлайн

Երևանի տրանսպորտի սակագնի փոփոխության հարց չի քննարկվում

2019-07-22 14:30 , Общество, 1056

Երևանի տրանսպորտի սակագնի փոփոխության հարց չի քննարկվում

Երևանի քաղաքապետարանը հանրային տրանսպորտի սակագնի փոփոխության հարց չի քննարկում։ Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Անցած հանգստյան օրերին որոշ լրատվամիջոցներ եւ սոցցաների օգտագերեր վերարտադրում էին ֆեյսբուքյան կեղծ էջից տարածված մի հարցում՝ նպատակ ունենալով տպավորություն ստեղծել, թե իբր քաղաքային իշխանությունը պատրաստվում է բարձրացնել հանրային տրանսպորտի սակագինը: Հայտնում ենք, որ քաղաքապետարանը հանրային տրանսպորտի սակագնի փոփոխության հարց չի քննարկում։ Երեւանցիներին խնդրում ենք քաղաքապետարանի գործունեությանն առնչվող հարցերում հիմնվել պաշտոնական տեղեկատվության վրա»,-գրել է Հակոբ Կարապետյանը:

Лента

Рекомендуем посмотреть