««Ստամբուլյան կոնվենցիա»-ն ուղարկեք հայրենիք»․ «ընդդեմ երրորդ սեռի»՝ ստորագրահավաքը շարունակվում է - RadioVan.fm

Онлайн

««Ստամբուլյան կոնվենցիա»-ն ուղարկեք հայրենիք»․ «ընդդեմ երրորդ սեռի»՝ ստորագրահավաքը շարունակվում է

2019-07-23 17:47 , Общество, 2699

««Ստամբուլյան կոնվենցիա»-ն ուղարկեք հայրենիք»․ «ընդդեմ երրորդ սեռի»՝ ստորագրահավաքը շարունակվում է

«Ստամբուլյան կոնվենցիա»-ն ուղարկեք հայրենիք»․ այս պահանջով արդեն 6-րդ օրն է, ինչ Հյուսիսային պողոտայում և Ազգային ժողովի դիմաց Վահագն Չախալյանի՝ ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը անժամկետ ստորագրահավաք է անցկացնում։

Ստորագրահավաքը նախաձեռնողների համոզմամբ՝ «Ստամբուլյան» անվանումը ստացած «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիան (կոնվենցիան ստորագրվել է 2011-ին Ստամբուլում-խմբ․), սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը։

«Կամք» հասարակական նախաձեռնության համակարգող Արթուր Արամյանի խոսքով՝ բռնություն ասվածի տակ՝ այլասեռվածության, երրորդ սեռի քարոզ է իրականացվելու։

Անժամկետ ստորագրահավաքի ավարտին նախաձեռնության հեղինակները նպատակադրվել են դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ նշյալ կոնվենցիան հակասարմանադրական ճանաչելու պահանջով։

Եվրոպայի խորհրդի անդամ 47 պետությունից «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիան վավերացրել են 34-ը, ստորագրել են 11-ը, այդ թվում՝ Հայաստանը, Ռուսաստանը և Ադրբեջանը չեն ստորագրել այն, Բուլղարիայում այն հակասահմանադրական է ճանաչվել։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть