Հենրիխ Մխիթարյանը Adidas է գովազդում՝ հայերեն լեզվով - RadioVan.fm

Онлайн

Հենրիխ Մխիթարյանը Adidas է գովազդում՝ հայերեն լեզվով

2019-07-24 12:09 , Спорт, 1593

Հենրիխ Մխիթարյանը Adidas է գովազդում՝ հայերեն լեզվով

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Adidas-ի գովազդային հոլովակում խոսում է հայերեն:

Մխիթարյանը, ով համագործակցում է գերմանական աշխարհահռչակ Adidas սպորտային բրենդի հետ, իր սոցցանցերում տեսանյութ է հրապարակել, որտեղ գովազդում է նոր մարզակոշիկները հայերեն լեզվով:

Նշենք, որ այժմ Հենրիխ Մխիթարյանն «Արսենալ»-ի հետ ուսումնամարզական հավաք է անցկացնում ԱՄՆ-ում և մայրաքաղաք Վաշինգտոնում նախապատրաստվում է «Ռեալ»-ի դեմ խաղին:

Лента

Рекомендуем посмотреть