Ադրբեջանի օդուժի ՄիԳ-29 ինքնաթիռ է կործանվել: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ երեկ ժամը 22:00-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքներ իրականացնող ինքնաթիռի հետ կապը հանկարծակի կորել է, այն անհետացել է ռադարներից։
Նախնական վարկածով՝ ինքնաթիռն ընկել է Կասպից ծովը:
Օդաչուի որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են:
Ավիավթարի պատճառը հետաքննվում է: