Онлайн

Թուրքիայում կրակել են Բելառուսի դեսպանատան աշխատակցի վրա․ հարձակումից անմիջապես հետո հանցագործն ինքնասպան է եղել

2019-07-25 18:37 , Мир, 218

Թուրքիայում կրակել են Բելառուսի դեսպանատան աշխատակցի վրա․ հարձակումից անմիջապես հետո հանցագործն ինքնասպան է եղել

Անկարայի Չանքայա շրջանում զինված հարձակման է ենթարկվել Թուրքիայում Բելառուսի դեսպանատան վարչական հարցերով ղեկավար Ալեքսանդր Պոգանշևը։ Նա ծանր վիրավորվել է և շտապ հոսպիտալացվել։ Ենթարկվել է վիրահատության: Առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր, հայտնում է ermenihaber-ը։

Հարձակումից անմիջապես հետո հանցագործն ինքնասպան է եղել։ Հետագայում պարզվել է, որ կրակողը բելառուսցի դիվանագետի հարևանն էր, որը պաշտոնաթող զինվորական էր։

Թեմային արձագանքել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ նշելով. «Հետաքննություն է ընթանում: Ներքին գործերի նախարարության համաձայն՝ այդ հարձակման պատճառը կենցաղային վեճն է եղել։ Որևէ քաղաքական, կամ այլ պատճառներ չկան»։

Չավուշօղլուն հայտնել է, որ դիվանագետի վրա կրակել են 4-5 անգամ։ Իսկ Բելառուսի արտգործնախարարությունը հայտնել է, որ զինված հարձակում իրականացրած անձը ունեցել է հոգեկան խնդիրներ:

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Թուրքիայում հարձակման է ենթարկվում օտարազգի դիվանագետը։ 2016թ. դեկտեմբերի 19-ին Թուրքիայում սպանվել էր Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կարլովը։

Рекомендуем посмотреть