100 հայեր Հուրգադայից դեռ չեն վերադարձել․ կառավարությունում տարբերակներ են քննարկում - RadioVan.fm

Онлайн

100 հայեր Հուրգադայից դեռ չեն վերադարձել․ կառավարությունում տարբերակներ են քննարկում

2019-07-26 14:06 , Общество, 1207

100 հայեր Հուրգադայից դեռ չեն վերադարձել․ կառավարությունում տարբերակներ են քննարկում

Երեկվանից Հուրգադայում մնացած Հայաստանի քաղաքացիների տեղափոխման համար քննարկվում են մի քանի տարբերակներ:

Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը: Ըստ նրա, խնդրի լուծումը գրեթե գտնվել է:

«Հայտնում եմ նաև, որ կառավարությունը պատրաստակամ է վճարել Հայաստանի քաղաքացիներին չարթերային թռիչքով Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար: Մանրամասների մասին կտեղեկացնեմ մի փոքր ավելի ուշ»,-գրել է փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը:

Նշենք՝ Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը երեկ տեղեկացրել է, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվում է Հայաստանի մոտ հարյուր քաղաքացի:

Խնդրի առնչությամբ նախօրեին տուրիստական երեք գործակալությունների ղեկավարները մամլո ասուլիս էին հրավիրել և որպես ստեղծված իրավիճակի պատճառ նշել էին այն փաստը, որ «A&R տուր» տուրիստական ընկերությունը տոմսեր է գնել շուկայական գներով, սակայն վաճառել մի քանի անգամ էժան՝ շուկայում տեղ զբաղեցնելու համար: Արդյունքում՝ ընկերությունը չի կարողացել վճարել ավիաընկերությանը, որն էլ հրաժարվել է իրականացրել թռիչքները:

«Իրավիճակը բավական լարված է եղել նաև այն պատճառով, որ «Զվարթնոց» օդանավակայանում ևս կան ուղևորներ, որոնք պետք է մեկնեին, բայց մնացել են: Ըստ նախնական տեղեկությունների, խոսքը մոտ 400-500 հոգու մասին է»,-լրագրողներին ասել էր ընկերություններից մեկի տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանը:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть