Վարդենիսից Երևան՝ կեղծիքները բացահայտելու պահանջով - RadioVan.fm

Онлайн

Վարդենիսից Երևան՝ կեղծիքները բացահայտելու պահանջով

2019-07-26 18:39 , Общество, 1158

Վարդենիսից Երևան՝ կեղծիքները բացահայտելու պահանջով

«Ավելի լավ է ես կորցնեմ տունս, քան ինձ հոգեկան հիվանդի տեղ դնեն»․ 60-ամյա Վերա Կարապետյանը, ով երկրորդ կարգի հաշմանդամ է, այսօր Վարդենիսից հասել էր Երևան՝ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ հանդիպելու նպատակով։

Տիկին Վերայի պնդմամբ՝ իր հարևանը՝ Ռոլանդ Կարապետյանը, Վարդենիսի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ, փաստաթղթեր կեղծելով, փորձում է իրենից խլել առուվաճառքի պայմանագրով իրեն պատկանող հողատարածքը։ Նրա խոսքով՝ ներկա քաղաքապետ Արամ Մելքոնյանը փորձում է կոծկել խնդիրը՝ հայտարարելով, որ ինքը հոգեկան հիվանդ է։

Տարեց կինը տեղի իրավապահների նկատմամբ վստահություն չունենալով՝ լիահույս է, որ իր խնդրին լուծում կտան Երևանում։

«Ռադիո Վան»-ը քաղաքացու բարձրացրած հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու, խնդրին բազմակողմանիորեն ծանոթանալու նպատակով կապ հաստատեց Վարդենիսի քաղաքապետարանի հետ։ Գործավարուհի Անահիտն ասաց, որ քաղաքապետը գտնվում է արձակուրդում ու մեր հարցերին պատասխանել չի կարող։ Իսկ հարցին, թե փոխարինող որևէ մեկը չկա, ասաց՝ փոխքաղաքապետն է, որին կփոխանցի մեր հեռախոսահամարը՝ հետզանգի նպատակով։

Մինչ այս պահը, սակայն, որևէ արձագանք-հետզանգ Վարդենիսի փոխքաղաքապետից չկա։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть