Երևանի փողոցներից մեկում երթևեկության կարգը վաղվանից կփոխվի - RadioVan.fm

Онлайн

Երևանի փողոցներից մեկում երթևեկության կարգը վաղվանից կփոխվի

2019-07-30 19:33 , Общество, 1160

Երևանի փողոցներից մեկում երթևեկության կարգը վաղվանից կփոխվի

Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2019 թվականի հուլիսի 31-ից Երևան քաղաքի Սևքարեցի Սաքոյի և Թավրիզյան փողոցների Վ.Փափազյան-Հ.Էմին հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ փոփոխության արդյունքում Սևքարեցի Սաքոյի և Թավրիզյան փողոցների նշված հատվածներում երթևեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ ըստ կից ներկայացված սխեմայի:

Лента

Рекомендуем посмотреть