Օգոստոսի 4-ին երթևեկեք անվճար․ Երկաթուղայինի օրը՝ նվեր քաղաքացիներին - RadioVan.fm

Онлайн

Օգոստոսի 4-ին երթևեկեք անվճար․ Երկաթուղայինի օրը՝ նվեր քաղաքացիներին

2019-08-01 17:15 , Общество, 1630

Օգոստոսի 4-ին երթևեկեք անվճար․ Երկաթուղայինի օրը՝ նվեր քաղաքացիներին

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին, Երկաթուղայինի օրվա կապակցությամբ, երթևեկությունը «ՀԿԵ» ՓԲԸ ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներով՝ բացառությամբ №100/101 և 102/103 Երևան-Գյումրի-Երևան և Գյումրի-Երևան-Գյումրի էքսպրեսների, կլինի անվճար:

Ընդգծվում է՝ անվճար կգործեն հետևյալ ուղերթները՝

Երևան-Գյումրի-Երևան (սովորական էլեկտրագնացքներ)

Երևան-Արաքս-Երևան

Աբովյան-Ալմաստ-Շորժա

Երևան-Երասխ-Երևան

Հայաստանի երկաթուղայինները իրենց մասնագիտական տոնին կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով, ապահովելով երկաթուղային համակարգի անխափան աշխատանքը՝ հոգ տանելով ուղևորների հարմարավետության մասին:

Лента

Рекомендуем посмотреть