Ռոբերտ Քոչարյանի գործով Եվրադատարանը ստացել է ՀՀ ՍԴ դիմումը - RadioVan.fm

Онлайн

Ռոբերտ Քոչարյանի գործով Եվրադատարանը ստացել է ՀՀ ՍԴ դիմումը

2019-08-07 18:08 , Право, 1542

Ռոբերտ Քոչարյանի գործով Եվրադատարանը ստացել է ՀՀ ՍԴ դիմումը

ՀՀ Սահմանադրական դատարանը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար Սահմանադրական դատարանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացված դիմումը ստանալու հանգամանքը հաստատվել է։

Նշվում է, որ նաև տեղեկացվել է դիմումի՝ առաջնահերթության կարգով քննարկման ենթակա լինելու մասին։

Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի (նրա լիազորությունները ներկայում կասեցված են-խմբ․) մայիսի 18-ին կայացրած որոշմամբ կալանքից ազատվել էր «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Գրիգորյանի որոշմամբ միաժամանակ կասեցվել էր գործի վարույթը՝ ուղարկվելով ՍԴ՝ երկրորդ նախագահին մեղսագրվող սահմանադրական կարգի տապալման հոդվածի սահմանադրականությունը Սահմանադրությամբ նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը մեկնաբանելու համար։

Սահմանադրական դատարանը հուլիսի 10-ին տարածած հայտարարությամբ տեղեկացրեց, որ քննության կառնի «Մարտի 1»-ի գործով պաշտոնյաներին ներկայացված ՀՀ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը։

Օրեր անց, սակայն, Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց կասեցնել նշյալ վարույթն ու դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին (ՄԻԵԴ) ու Վենետիկի հանձնաժողովին՝ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть