Երևանի կենտրոնում հեծանվորդների համար՝ կարմիր գծանշումներ․ դրանց վրա մեքենաների կայանումը կարգելվի - RadioVan.fm

Онлайн

Երևանի կենտրոնում հեծանվորդների համար՝ կարմիր գծանշումներ․ դրանց վրա մեքենաների կայանումը կարգելվի

2019-08-07 18:17 , Общество, 1051

Երևանի կենտրոնում հեծանվորդների համար՝ կարմիր գծանշումներ․ դրանց վրա մեքենաների կայանումը կարգելվի

Երևանի փողոցներում կարմիր գծանշմամբ հեծանվային արահետ կկազմակերպվի։

Այդ մասին հայտնում են ՀՀ Ճանապարհային ոստիկանությունից:

«2019թ. օգոստոսի 8-ից Երևան քաղաքի Հին Երևանցու և Կողբացու փողոցների երթևեկելի հատվածում (Կողբացու-Թումանյան խաչմերուկից մինչև Հին Երևանցու-Տերյան խաչմերուկ) կկազմակերպվի կարմիր գույնի գծանշմամբ առանձնացված հեծանվային արահետ։

Վարորդներին հիշեցնում ենք, որ նշված փողոցների երթևեկելի մասի հեծանվային արահետի կողմում՝ ամբողջ երկայնքով տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի»,-նշված է տարածած հայտարարությունում։

Лента

Рекомендуем посмотреть