Ի հիշատակ Լաս Վեգասի հրաձգության զոհերի՝ ԱՄՆ-ում կիջեցվեն բոլոր պետական դրոշները - RadioVan.fm

Онлайн

Ի հիշատակ Լաս Վեգասի հրաձգության զոհերի՝ ԱՄՆ-ում կիջեցվեն բոլոր պետական դրոշները

2017-10-03 12:59 , Мир, 1592

Ի հիշատակ Լաս Վեգասի հրաձգության զոհերի՝ ԱՄՆ-ում կիջեցվեն բոլոր պետական դրոշները

Այս շաբաթ Միացյալ Նահանգներում բոլոր պետական դրոշները իջեցված են մնալու՝ ի հիշատակ Լաս Վեգաս քաղաքում նախօրեին կատարված հրաձգության անմեղ զոհերի: Միացյալ Նահանգների հայ համայնքը նույնպես կիսելով անմեղ մարդկանց կորստյան ցավը՝ հինգշաբթի երեկոյան կկազմակերպի համայնքային հոգեհանգիստ՝ մոմավառությամբ և հոգևոր աղոթքով:

Հիշեցնենք, ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքի բնակիչ 64-ամյա Ստեֆան Պադդոկը նախօրեին Mandalay Bay հյուրանոցի 32-րդ հարկից անկանոն կրակ է բացել հյուրանոցի առջև այդ պահին ընթացող երաժշտական փառատոնի մասնակիցների վրա: Վերջին տվյալներով զոհվել է 59 մարդ, 527-ը տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել: Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Կրակողը ոչնչացվել է հատուկ գործողության արդյունքում։ Լաս Վեգասի շերիֆ Ջոզեֆ Լոմբարդոյի փոխանցմամբ՝ նրա տանն անցկացված խուզարկությունների ընթացքում ոստիկանությունը հայտնաբերել է 18 միավոր զենք, պայթուցիկ նյութեր և փամփուշտներ։

Հայտնի է դարձել նաև, որ հրաձիգի մեքենայում հայտնաբերվել են նյութեր՝ նախատեսված պայթուցիկների պատրաստման համար, այդ թվում ամոնիումի նիտրատ։

Лента

Рекомендуем посмотреть