Փաշինյանին թույլ չեն տվել տեսակցել Սեֆիլյանին - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանին թույլ չեն տվել տեսակցել Սեֆիլյանին

2016-07-17 18:50 , Политика, 927

Փաշինյանին թույլ չեն տվել տեսակցել Սեֆիլյանին

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը գնացել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ հանդիպելու Ժիրայր Սեֆիլյանին: Առանց բացատրության նրան թույլ չեն տվել հանդիպել Սեֆիլյանին:

Փաշինյանի խոսքով «այս ապօրինի քայլի մասին նա տեղյակ է պահել արդարադատության նախարարին և ՔԿՀ-ի ղեկավարին»:

Իրավիճակը ընկալելու և հանգուցալուծելու համար ընդդիմադիր պատգամավորը կարևոր է համարում Սեֆիլյանի հետ հանդիպելը: Ցանկանում է նաև հասկանալ, թե ինչ է մտածում ստեղծված իրավիճակի մասին Սեֆիլյանը և առհասարակ տեղեկություն ունի, թե ինչ է կատարվում:

Лента

Рекомендуем посмотреть