Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը հայ է լինելու - RadioVan.fm

Онлайн

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը հայ է լինելու

2019-08-12 14:04 , Политика, 1839

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը հայ է լինելու

Բրիտանացի դիվանագետ Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին Հայաստանի Հանրապետությունում որպես դեսպան կփոխարինի հայազգի Ալան Անդրանիկ Գոգբաշյանը:

Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ դեսպան Գոգբաշյանը պաշտոնը կստանձնի սեպտեմբերին, իսկ տիկին Ֆարնուորթը, որը ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունը ստանձնել էր 2015-ի սեպտեմբերից, կտեղափոխվի դիվանագիտական նոր ծառայության:

Ալան Անդրանիկ Գոգբաշյանը, ով, ըստ էության, առաջին հայ դիվանագետն է, որը Հայաստանում դեսպան է նշանակվում, Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի և համագործակցության նախարարությունում աշխատում է 2008 թվականից։ Մինչև 2010թթ. զբաղեցրել է Արտահանման և լիցենզավորման թիմի ղեկավարի պաշտոնը, 2011-2014թթ. եղել է Ռաբաթում բրիտանական առաքելության փոխդեսպանը, 2014-2017թթ. զբաղեցրել է Կարիբյան տարածաշրջանի, Կենտրոնական Ամերիկայի և Մեքսիկայի բաժնի ղեկավարի պաշտոնը, 2017-2018թթ․ ղեկավարել է նախարարության Մարդկային ռեսուրսների բաժինը:

Лента

Рекомендуем посмотреть