«Կոտրվել է կարծրատիպը, որ ոստիկանության զորքերը միայն հատուկ միջոցներ կիրառող ստորաբաժանում է»․ ոստիկանների հերթական խումբը մեկնել է դիրքեր - RadioVan.fm

Онлайн

«Կոտրվել է կարծրատիպը, որ ոստիկանության զորքերը միայն հատուկ միջոցներ կիրառող ստորաբաժանում է»․ ոստիկանների հերթական խումբը մեկնել է դիրքեր

2019-08-12 14:07 , Общество, 1178

«Կոտրվել է կարծրատիպը, որ ոստիկանության զորքերը միայն հատուկ միջոցներ կիրառող ստորաբաժանում է»․ ոստիկանների հերթական խումբը մեկնել է դիրքեր

ՀՀ ոստիկանությունից այսօր տարածած հաղորդագրությամբ տեղեկացնում են, որ օրերս առաջնագիծ է մեկնել ՀՀ ոստիկանության զորքերի հերթական հերթափոխը։

«Մի քանի օրից կլրանա մեկ տարին, ինչ ոստիկանության զորքերն իրականացնում է նաև սահամանապահ գործառույթ։ Հասարակության մեջ կոտրվել է կարծրատիպը, որ ոստիկանության զորքերը միայն հատուկ միջոցներ կիրառող ստորաբաժանում է»,-ոստիկան-սահմանապահներին բարի ծառայություն մաղթելիս ելույթի իր խոսքում ընդգծել է ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը։

Հիշեցնենք՝ Ոստիկանության զորքերը սահմանին ժամկետային զինծառայողներին փոխարինում են 2018 թվականի օգոստոսի 23-ից։ Նրանք մարտական հերթափոխն իրականացնում են Տավուշի մարզում՝ դիրքերում մնալով 14 օր։

ՀՀ ոստիկանության զորքերը սահմանային պաշտպանության գործում ներգրավելու որոշուման մասին 2018-ի օգոստոսի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել էր ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։

Лента

Рекомендуем посмотреть