Կացնի, հրդեհի ձայները Ստեփանավանի անտառում կորսան ձայնազգայուն սենսորային սարքերը - RadioVan.fm

Онлайн

Կացնի, հրդեհի ձայները Ստեփանավանի անտառում կորսան ձայնազգայուն սենսորային սարքերը

2019-08-12 16:52 , Наука, HiTech, 1145

Կացնի, հրդեհի ձայները Ստեփանավանի անտառում կորսան ձայնազգայուն սենսորային սարքերը

Ժամանակակից տեխնոլոգիաներն այլևս մուտք են գործում Հայաստանի անտառներ․ ազդարարում է ՀՀ շրջակամիջավայրի նախարարությունը՝ տեղեկացնելով, որ Ստեփանավանի անտառտնտեսության տարածքներում, ուր ապօրինի անտառահատման դեպքեր են արձանագրվել, տեղադրվել է 10 սենսորային հսկիչ սարք:

«Սարքավորումները հաշված վայրկյանների ընթացքում որսում են կացնի, բենզասղոցի, հրդեհի կամ ցանկացած այլ շարժի ձայները և GSM ազդանշաններ ուղարկում սերվերին, որտեղ հատուկ մշակված ծրագիրը տարբերակում է դրանց բնույթը և կոորդինատները փոխանցում է ցանցում գրանցված համակարգերին՝ անտառի պահպանությունն ապահովողների հեռախոսներին ու համակարգիչներին:

Կախված անտառի լանդշաֆտից՝ սարքերը կարող են հսկել 2-10 կմ շառավղով տարածքներ և ունեն հակաառևանգման համակարգեր: Ծրագիրը պիլոտային է, և հաջող փորձարկումից ու բացերի լրացումից հետո կընդլայնվի»,-նշում են նախարարությունից՝ տեղեկացնելով, որ Forest guard կոչվող վերոհիշյալ սարքերի պատրաստումը և ծրագրային սպասարկումն ապահովել է Hi-Tech Gateway Vanadzor Branch ընկերությունը։

Лента

Рекомендуем посмотреть