61-ամյա կինը՝ գրպանահատ - RadioVan.fm

Онлайн

61-ամյա կինը՝ գրպանահատ

2019-08-12 17:25 , Право, 1485

61-ամյա կինը՝ գրպանահատ

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 10-ին, ժամը 15.43-ին, մի քաղաքացուհուց ահազանգ է ստացվել, որ մոտ մեկ ժամ առաջ թիվ 46 երթուղու ավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որում եղել է դրամ և քարտեր:

Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները ստացել են օպերատիվ տվյալներ և տարել բացատրական աշխատանք, որի շնորհիվ բաժին է ներկայացել Դրոյի փողոցի բնակիչ 61-ամյա մի կին և տվել խոստովանական բացատրություն, որ գողությունն ինքն է կատարել:

Գողոնն առգրավված է:

Նախապատրաստվում են նյութեր:

Лента

Рекомендуем посмотреть