Կազիմիրովը դարձավ 90 տարեկան․ Փաշինյանը գնահատել է նրա ավանդը Արցախյան հակամարտության կարգավորման գործում - RadioVan.fm

Онлайн

Կազիմիրովը դարձավ 90 տարեկան․ Փաշինյանը գնահատել է նրա ավանդը Արցախյան հակամարտության կարգավորման գործում

2019-08-12 17:39 , Политика, 1047

Կազիմիրովը դարձավ 90 տարեկան․ Փաշինյանը գնահատել է նրա ավանդը Արցախյան հակամարտության կարգավորման գործում

«Որպես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ ներկայացուցիչ և համանախագահ՝ Դուք լրջագույն ավանդ եք ունեցել Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների սկզբնավորման գործում: Անգնահատելի են Ձեր ջանքերը կողմերի միջև զինադադարի համաձայնության ձեռքբերման, հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի ապահովման և բանակցությունների լիարժեք ձևաչափի ձևավորման ուղղությամբ»,-այդ մասին ասված է Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովի ծննդյան 90-ամյակի առթիվՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հղած ուղերձում։

Փաշինյանը միաժամանակ նկատել է, որ ավարտելով կարևոր միջնորդական գործունեությունը՝ Կազիմիրովը չի հեռացել մեր տարածաշրջանից՝ իր փորձը մշտապես ծառայեցնելով երկարատև խաղաղության հաստատման նպատակին:

«Ձեր գնահատականներն ու մեկնաբանությունները աչքի են ընկել անաչառությամբ և հակամարտության պատճառներին ու հետևանքներին խորապես ծանոթ լինելու փաստով: Հայ ժողովուրդը բարձր է գնահատում Ձեր միջնորդական գործունեությունը Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման, տարածաշրջանում կայունության ապահովման գործում:

Հարգելի Վլադիմիր Նիկոլայի,

ևս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ, մաղթում եմ քաջառողջություն, բարեկեցություն և ամենայն բարիք»,-ուղերձը եզրափակել է ՀՀ գործադիրի ղեկավարը։

Лента

Рекомендуем посмотреть