Հայ զինծառայողը հայտնվել է Ադրբեջանում, նախարարի համոզմամբ՝ մոլորվելու արդյունքում - RadioVan.fm

Онлайн

Հայ զինծառայողը հայտնվել է Ադրբեջանում, նախարարի համոզմամբ՝ մոլորվելու արդյունքում

2019-08-13 15:20 , Общество, 1544

Հայ զինծառայողը հայտնվել է Ադրբեջանում, նախարարի համոզմամբ՝ մոլորվելու արդյունքում

Զինծառայող Արայիկ Ղազարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու հանգամանքները պարզելու համար հետաքննություն է իրականացվում․ Դիլիջանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Այս փուլում դեռևս իրականացվում է հետաքննություն կատարվածի վերաբերյալ: Անձամբ ես կարծում եմ, որ մեր զինծառայողն աշխարհագրորեն մոլորվել է»,-նշել է Տոնոյանը: Հարցին` թե ինչպես կմեկնաբանի ադրբեջանական լրատվամիջոցների այն տեղեկությունները, որ զինծառայողի՝ Ադրբեջանում հայտնվելու պատճառը նրա նկատմամբ անմարդկային վերաբերմունքն է, նախարարը պատասխանեց, որ դա ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունն է: «Չեմ կարծում, որ դա պետք է տարածել: Ես ներքին համոզմունք ունեմ, որ նա ուղղակի մոլորվել է»,-կրկին շեշտել է Տոնոյանը:

Նշենք՝ 19-ամյա զինծառայող Արայիկ Հայկի Ղազարյանի՝ ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքը լքելու մասին հայտնի է դարձել երեկ երեկոյան։ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ զինծառայողը լքել է դիրքը դեռևս չպարզված հանգամանքներում և, որ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն՝ զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ։

Лента

Рекомендуем посмотреть