Մսի, ձկան պահածոներ, շաքարավազ․ Հայաստան-Ռուսաստան միասնական որոշմամբ՝ 14,5 տոննա օգնությունը ուղարկվել է Սիրիա - RadioVan.fm

Онлайн

Մսի, ձկան պահածոներ, շաքարավազ․ Հայաստան-Ռուսաստան միասնական որոշմամբ՝ 14,5 տոննա օգնությունը ուղարկվել է Սիրիա

2019-08-13 15:27 , Общество, 1315

Մսի, ձկան պահածոներ, շաքարավազ․ Հայաստան-Ռուսաստան միասնական որոշմամբ՝ 14,5 տոննա օգնությունը ուղարկվել է Սիրիա

Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների համատեղ որոշմամբ Սիրիա է ուղարկվել ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի կողմից տրամադրված հերթական մարդասիրական օգնությունը՝ բեռնված 9 բեռնատարներում։

Այն պարունակում է մսի պահածո՝ 52,5 տոննա, ձկան պահածո՝ 35 տոննա, 40 տոննա շաքարավազ, ինչպես նաև չոր օրապահիկ՝ մոտ 14,5 տոննա քաշով:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ օգնությունն ուղարկվել է կենտրոնի միջոցների հաշվին, այն կհանձնվի Սիրիայի Կարմիր մահիկի ներկայացուցչությանը, որի միջոցով էլ կիրականացվի հետագա բաշխումը:

Лента

Рекомендуем посмотреть