Онлайн

Բժշկական համալսարանը ռազմաբժիշկներ կպատրաստի Ղազախստանի համար

2019-08-13 18:03 , Образование, 215

Բժշկական համալսարանը ռազմաբժիշկներ կպատրաստի Ղազախստանի համար

Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը (ԵՊԲՀ) ռազմաբժշկական կադրեր կպատրաստի Ղազախստանի Հանրապետության պաշտպանության բանակի համար:

Համալսարանից լրատվական բաժնից հայտնում են, որ բուհի ռազմաբժշկական ֆակուլտետը նոր ուսումնական տարում նախատեսում է ընդունել ղազախ 4 կուրսանտների, որոնք Հայաստանում ուսումն ավարտելուց հետո կվերադառնան Ղազախստան և կհամալրեն իրենց բանակի շարքերը՝ որպես ռազմաբժիշկներ:

«Ռազմաբժշկական ֆակուլտետը՝ որպես ՀԱՊԿ երկրների ռազմաբժշկական կադրերի պատրաստման կենտրոն, նախատեսում է ընդունել կուրսանտներ նաև Ղրղզստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից: Հայաստան ժամանած կուրսանտներին Բժշկական համալսարանը կապահովի կեցավայրով, իսկ սննդի հետ կապված հարցերը կլուծվեն ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ»,-նշվում է տարածած հաղորդագրությունում։

Միաժամանակ հիշեցվում է, որ ընթացիկ տարում, Հայաստանի և Ղազախստանի ռազմաբժշկական կրթության համագործակցությունը շրջանակում, Ալմատայի և Աստանայի ռազմաբժշկական հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքների պետերը մեկ ամիս վերապատրաստվել են ԵՊԲՀ հիվանդանոցներում և ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալներում:

Рекомендуем посмотреть