Ապրիլյան քառօրյայում զոհված Ռոբերտ Աբաջյանի եղբայրը կաշխատի զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնում - RadioVan.fm

Онлайн

Ապրիլյան քառօրյայում զոհված Ռոբերտ Աբաջյանի եղբայրը կաշխատի զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնում

2019-08-13 18:21 , Общество, 1235

Ապրիլյան քառօրյայում զոհված Ռոբերտ Աբաջյանի եղբայրը կաշխատի զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնում

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ տեղեկացնում է, որ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի եղբայրը՝ Ռուբեն Աբաջյանը, այսօրվանից աշխատելու է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում: Զինվորական հաշմանդամների վերականգնողական կենտրոնը, հիշեցնենք, հիմնադրվել է 2018 թվականին Երևանի պետական բժշկական համալսարանի և Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ։ Գաղափարի իրագործմանն աջակցել են բազմաթիվ բարերարներ և անհատներ։

1996 թվականի նոյեմբերի 16-ին ծնված Ռոբերտ Աբաջյանը զոհվել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ` Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը պաշտպանելիս։

Ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար 2016 թվականի մայիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով ՀՀ ԶՈՒ կրտսեր սերժանտը հետմահու պարգևատրվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ ու «Ոսկե արծիվ» շքանշանով։

Лента

Рекомендуем посмотреть