Онлайн

Բռնության հրապարակային կոչ անողները, այն արդարացնողները ՀՀ-ում քրեորեն կպատժվեն․ նախագիծը ներկայացվել է

2019-08-14 14:24 , Право, 72

Բռնության հրապարակային կոչ անողները, այն արդարացնողները ՀՀ-ում քրեորեն կպատժվեն․ նախագիծը ներկայացվել է

Հայաստանի Արդարադատության նախարարությունն (ԱՆ) առաջարկում է քրեականացնել բռնություն գործադրելու հրապարակային կոչերը․ գերատեսչությունը բռնության կոչերը քրեականացնելու նպատակահարմարության հարցը քննարկելու հանձնարարականը ստացել էր վարչապետից՝ հունիսի 6-ի կառավարության նիստում։

Այս հանձնարարականի հիման վրա, ահա Արդարադատության նախարարության կողմից կատարվել է գործող օրենսդրական կարգավորումների, ատելության խոսքի դեմ պայքարի միջազգային չափանիշների և փորձի ուսումնասիրություն: Ուսումնասիրության արդյունքում մշակվել և այսօր հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։ Առաջարկվում է ՀՀ քրեական օրենգիրքը լրացնել 226.2 հոդվածով, որով պատասխանատվություն կնախատեսվի անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ նման բռնությունը քարոզելու համար:

Առաջարկվում է պատիժ՝ տուգանք` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով: Իսկ նշյալ արարքները, որոնք կատարվել են պաշտոնեական դիրքն օգտագործելով կամ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ կպատժվեն ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով:

Նշվում է, որ նախագիծը մշակելիս հաշվի է առնվել Հայաստանումատելության խոսքի տարածումը, այդ կապակցությամբ հանրության շրջանում հնչող մտահոգությունները, ինչպես նաևանհանդուրժողականության, խտրականության և բռնության աճի կանխարգելման անհրաժեշտությունը:Նախագծի նպատակն է համարժեք պայքար մղել ատելության խոսքի ծայրահեղ դրսևորումների դեմ: Մասնավորապես՝ քրեական պատասխանատվության գործիքն անհրաժեշտ է այն դեպքերում, երբ ատելության խոսքն ուղղված է բռնության հրահրմանը առանձին անձանց կամ անձանց խմբի նկատմամբ:

Ի հավելումն տեղեկացվում է՝ ատելության խոսքի՝ բռնություն հրահրող դրսևորումները այս կամ այն տարբերակով քրեականացվել են Կանադայում, Ռուսաստանի Դաշնությունում, Իսպանիայում, Բելգիայում, Ռումինիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում, Մոլդովայում և այլ երկրներում:

Лента

Рекомендуем посмотреть