Իրաքից Հայաստան տաք հոսանքներ են գալիս․ «պիկը»՝ օգոստոսի 16-ին - RadioVan.fm

Онлайн

Իրաքից Հայաստան տաք հոսանքներ են գալիս․ «պիկը»՝ օգոստոսի 16-ին

2019-08-14 16:05 , Общество, 1249

Իրաքից Հայաստան տաք հոսանքներ են գալիս․ «պիկը»՝ օգոստոսի 16-ին

Իրաքի շրջաններից Հայաստանին մոտենում է տաք օդի հերթական ալիքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Այսօրվանից սկսած մինչև օգոստոսի 16-ը ներառյալ բոլոր մարզերում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Ամենաշոգ օրը կլինի օգոստոսի 16-ը, երբ Արարատյան դաշտում և Երևանում, ինչպես նաև Սյունիքի հովտային գոտում օդի ջերմաստիճանը ցերեկը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում կհասնի +38․․․+39, առանձին ցածրադիր հատվածներում նույնիսկ +40 աստիճանի։ Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում պահպանվելու է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը»,-նշել է նա:

Лента

Рекомендуем посмотреть