Քաղաքացին բողոքարկել է ՃՈ՝ արագության գերազանցման ակտը և հաղթել - RadioVan.fm

Онлайн

Քաղաքացին բողոքարկել է ՃՈ՝ արագության գերազանցման ակտը և հաղթել

2017-10-03 15:16 , Право, 2011

Քաղաքացին բողոքարկել է ՃՈ՝ արագության գերազանցման ակտը և հաղթել

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (ՀՔԱՎԳ) փաստաբան Արայիկ Զալյանն հայց է ներկայացրել ՀՀ Վարչական դատարան՝ ընդդեմ Ճանապարհային ոստիկանության: Ինչպես հայտնում են ՀՔԱՎԳ-ից՝ 2016 թ. նոյեմբերի 6-ին ՀՀ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողները կանգնեցրել են Զայլանի վարած ավտոմեքենան և հայտարարելով, որ նա գերազանցել է սահմանված արագությունը, նրան 7000 ՀՀ դրամով տուգանելու որոշում են կայացրել: Համաձայն չլինելով կայացված որոշմանը և համարելով, որ այն ենթակա է վերացման, Ա. Զալյանը 2016 թ. դեկտեմբերի 28-ինդիմել է դատարան: Հայցով հիմնավորումներ է ներկայացվել այն մասին, որ ՃՈ աշխատակիցները տուգանքի վերաբերյալ որոշում կայացնելու հիմքում որևէ ապացույց չեն դրել, իսկ ապացույցի բացակայության դեպքում այդ որոշումն անվավեր է:

ՀՀ Վարչական դատարանը, քննության առնելով ներկայացված հայցադիմումը՝ 2017 թ. հուլիսի 25-ին այն բավարարելու մասին որոշում է կայացրել: Իր վճռով Դատարանն արձանագրել է, որ «որպես իրավախախտման փաստի հաստատմանն ուղղված ապացույց դատարանին է ներկայացվել միայն իրավախախտման վերաբերյալ կազմված արձանագրությունը, որն ինքնին դեռ բավարար չէ հայցվորին վերագրվող արարքի իրողություն լինելու հանգամանքը հաստատված համարելու համար»:

«Ճանապարհային ոստիկանությունը, կրելով իր որոշման հիմքում դրված փաստական հանգամանքների ապացուցման բեռը, չի ապացուցել դրանց առկայութունը, մասնավորապես` Արայիկ Զալյանի կողմից թույլատրելի արագությունը 7 կմ/ժ-ով գերազանցելու փաստը»,-արձանագրել է դատարանը՝ անվավեր ճանաչելով ճանապարհային ոստիկանության կողմից կայացված վարչական ակտը: Դատարանը միաժամանակ Ճանապարահային ոստիկանությանը պարտավորեցրել է 4000 ՀՀ դրամ պետական տուրք վճարել:

Лента

Рекомендуем посмотреть