Կյանքից հեռացել է տաղանդավոր երաժիշտ Արմեն Մերաբովը - RadioVan.fm

Онлайн

Կյանքից հեռացել է տաղանդավոր երաժիշտ Արմեն Մերաբովը

2019-08-15 10:22 , Культура, Шоу бизнес, 2030

Կյանքից հեռացել է տաղանդավոր երաժիշտ Արմեն Մերաբովը

Կյանքից հեռացել է Արմեն Մերաբովը՝ տաղանդավոր երաժիշտ, պրոդյուսեր, հայտնի երգչուհի Մարիամ Մերաբովայի ամուսինը։ Տեղեկատվությունն արդեն իսկ հայտնվել է Մարիամ Մերաբովայի Facebook-յան էջում։

Այս երաժշտական եւ ընտանակեն զույգը երկար տարիներ շարունակ միասին աշխատել է 1998թ.-ին Արմեն Մերաբովի կողմից ստեղծված «Միրայֆ» խմբի կազմում։ Հետագայում խումբը սկսեց ընդգրկել ավելի շատ ջազային ոճեր՝ ջազից ու բլյուզից մինչեւ ֆանկ եւ ֆյուժն երաժշտություն։

«Միրայֆ»-ն այսօր Ռուսաստանում ամենապահանջված ջազային խմբերից մեկն է, բացի այդ՝ խումբը հաճախ էր համեգներով Երեւան գալիս։ Այնպես որ Արմենին ու Մարիամին այստեղ շատ էին սիրում եւ սիրում են։

Ռադիո Վանի անձնակազմը ցավակցում է Մարիամ Մերաբովային եւ հարազատներին։

Лента

Рекомендуем посмотреть